Ջորջ Վաշինգտոնի կամուրջ
Ջորջ Վաշինգտոնի կամուրջ | |
---|---|
Անունով | Ջորջ Վաշինգտոն |
Երկիր | ԱՄՆ |
Տեղանք | Նյու Յորք շրջան և Ֆորթ Լի |
Տեսակ | կախովի կամուրջ, ճանապարհային կամուրջ, վճարովի կամուրջ և երկհարկանի կամուրջ |
Նյութ | պողպատ |
Թռիչքների քանակ | 1 |
Հատում է | Հուդզոն |
Կառուցվել է | 1927-1961 |
Ճարտարապետ | Օտմար Աման և Cass Gilbert? |
Կառուցող | PANYNJ |
Երկարություն | 1450 մետր |
Լայնություն | 36 մետր |
Բացման տարեթիվ | հոկտեմբերի 24, 1931 |
Ժառանգության կարգավիճակ | Historic Civil Engineering Landmark? |
Ջորջ Վաշինգտոնի կամուրջը (անգլ.՝ George Washington Bridge) ԱՄՆ-ի ամենամեծ կամուրջներից մեկն է և գտնվում է Նյու Յորքում։ Կամուրջը կառուցված է Հուդզոն գետի վրա, կապում է Նյու Յորքի Մանհեթեն կղզիու հյուսիսային մասը Նյու Ջերսիի Բերգեն շրջանի հետ։ Այն հանդիսանում է I-95 ավտոմայրուղու մի հատվածը, ինչպես նաև US 1 և US 9 մայրուղին։ Շինարարական աշխատանքներն սկսվել են 1927 թվականին, կառուցման սկզբնական շրջանում կամրջի անվանումը եղել է անգլ.՝ Hudson River Bridge, որ նշանակում է՝ Կամուրջ Հուդզոն գետի վրա, այնուհետև վերանվանվեց ԱՄՆ առաջին նախագահ, ազգային հերոս Ջորջ Վաշինգտոնի անունով։ Այդ անունն է կրում կամուրջը մինչև այսօր։ 1931-ից մինչև 1937 թվականները կամուրջը հանդիսանում էր ամենամեծ կախովի կամուրջն ամբողջ աշխարհում, մինչև 1937 թվականին կառուցվեց Ոսկե Դարպասներ կամուրջը Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Կամրջի ընդհանուր երկարությունը 1450 մետր է, զույգ երկաթյա սյուների բարձրությունները՝ 184 մետր, կամրջի լայնությունը՝ 36 մետր։ Ներկայումս կամուրջն իր մեծությամբ աշխարհում գրավում է 14 -րդ տեղը և ԱՄՆ-ում՝ 3 -րդ տեղը[1]։ Նյու Ջերսիից Նյու Յորք գնացող տրանսպորտը վճարովի է, իսկ հետ վերադառնալն՝ անվճար։ 2012 թվականի դեկտեմբերից մարդատար մեքենաներով երթևեկելն արժե 13 դոլար, իսկ բեռնատարների համար՝ 15 դոլար։ Գործում են նաև որոշակի զեղչեր[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «George Washington Bridge». Roads of NYC (անգլերեն). Eastern Roads. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Tolls» (անգլերեն). Port Authority of New York and New Jersey. 2014 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.